Լրահոս
Իրավական
21:45
07.02.25
169

Բաքվի նույն բանտախցում չեն եղել հայ գերիները. ադրբեջանական դատական շոուն շարունակվում է

Բաքվի դատարանի առաջ կանգնած հայ ռազմագերիներին Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի իշխանության դեմ: Հայ իրավապաշտպանները կասկած չունեն, որ ճնշումների տակ են Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը դատական երրորդ լսումների ժամանակ հերքել, թե իրենց նկատմամբ ճնշում է կիրառվում: Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Բաբայանն ու Հարությունյանը բոլոր հայ գերիների անունից են նման հայտարարույթուն արել: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարները տեղյակ են եղել Բաբայանի և Հարությունյանի հայտարարության մասին: