Լրահոս
Իրավական
20:33
07.10.22
124

Բաքվում հայ տղաների վերքերը կարել են առանց ցավազրկման, վնասել են բոլորին. ՄԻՊ-ը զեկույց է պատրաստել

Վիրահատություններ՝ առանց ցավազրկման, հոգեբանական ճնշումներ, կտտանքներ: Հայաստանի օմբուդսմենն այսօր պատմել է, թե ինչպես են Բաքվի բանտերում և հիվանդանոցներում վարվել վերջերս Հայաստան վերադարձած հայ գերիների հետ: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները: Ինքը առանձին զեկույց է պատրաստելու ի հայտ եկած նոր հանգամանքների մասին: