Լրահոս
Առողջապահական
18:15
08.05.24
217

Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը

Img default alt hy

Բարտոլինյան կիստան հեշտոցի նախադռան՝ Բարթոլինյան գեղձերի ծորանների խցանման արդյունքում առաջացող խնդիր է։

Բարտոլինյան գեղձերը գտնվում են հեշտոցամուտքի երկու կողմերում: Երբեմն այդ գեղձերի բացվածքները (ծորանները) խցանվում են, որի հետևանքով արտադրված հեղուկը ոչ թե արտազատվում է դեպի հեշտոցամուտք, այլ նորից մտնում է գեղձի մեջ: Նման իրավիճակում առաջանում է համեմատաբար անցավ այտուց, որը կոչվում է բարտոլինյան գեղձի կիստա: Եթե կիստայի ներսում հեղուկը վարակվում է, կարող է զարգանալ թարախի կուտակում, որը շրջապատված է բորբոքված հյուսվածքով (թարախակույտ կամ աբսցես):

Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը տարածված խնդիր է: Բուժումը կախված է կիստայի չափից, ցավոտությունից և վարակված լինելուց:

Անհրաժեշտ է վարակված կիստայի վիրաբուժական արտահոսքի ստեղծում (դրենավորում): Վարակված կիստայի դեպքում հակաբիոտիկները նույնպես կարող են օգտակար լինել:

Եթե ունեք բարտոլինյան գեղձի փոքր, չվարակված կիստա, կարող եք և չնկատել խնդիրը:

Կիստան սովորաբար ցավոտ չէ, սակայն կարող է դիպչելիս ցավոտ լինել:

Բարտոլինյան գեղձի կիստայի տարածուն վարակ կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում:

Եթե կիստան վարակվում է, նշվում են հետևյալ ախտանշանները՝

լարված, ցավոտ գոյացություն հեշտոցամուտքի մոտ,

անհարմարավետություն կամ ցավ՝ քայլելիս կամ նստելիս,

ցավ սեռական հարաբերության ժամանակ,

ջերմություն:

Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը սովորաբար առաջանում է հեշտոցամուտքի միայն մի կողմում:

Թեև հազվադեպ, բայց նման գոյացությունը կարող է նաև ավելի լուրջ խնդրի նշան լինել, ինչպիսին է քաղցկեղը, փոխանցում է Aysor.am-ը։