Լրահոս
Հասարակական
14:45
10.10.24
641

Բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն  ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր «07»-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից, ապա 2 վիրավորների հետ պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:  

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: