Լրահոս
Միջազգային
23:58
24.06.24
199

Բայդենը Քենիան ներառել է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցների թվում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քենիային   Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ է տվել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հուշագրում։

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ «Քենիային ներառում է ՆԱՏՕ-ից դուրս Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցների թվում»։ Բայդենը Կոնգրեսին ծանուցել է մայիսին Քենիայի այս կարգավիճակը շնորհելու ծրագրերի մասին։

Ըստ Պետքարտուղարության կայքի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գլխավոր դաշնակցի կարգավիճակը վկայում է պետությունների միջև սերտ հարաբերությունների մասին և «Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին տալիս է որոշակի առավելություններ պաշտպանական առևտրի և անվտանգության  համագործակցության ոլորտներում», սակայն «անվտանգության ոլորտում որևէ պարտավորություն չի կրում  ԱՄՆ կողմից»։ Քենիան կդառնա 19-րդ երկիրը ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ունեցող երկրների ցանկում։