Լրահոս
Միջազգային
13:40
11.07.24
285

Բելառուսն ու Չինաստանը զորավարժություններ են անում Լեհաստանի հետ սահմանին

 

Բելառուսն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են անում Բրեստ քաղաքի մերձակայքում՝ Լեհաստանի հետ սահմանին: Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ վարժանքների ընթացքում արվելու են ռազմավարական մանևրներ՝ ջրային խոչընդոտների հաղթահարում, գործողությունների իրականացում բնակեցված վայրերում։ Վարժանքները կավարտվեն հուլիսի 19-ին: