Լրահոս
Միջազգային
23:30
13.02.25
293

Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Img default alt hy

Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 13–ին դուրս են եկել փողոց՝ նոր կառավարության նախատեսած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ Բրյուսելում գործադուլին միացել է 60 հազար մարդ։

Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: 

Փետրվարի 13–ին Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է 430 չվերթ: Նշվում է, որ օդային փոխադրման ոլորտում խափանումը կտևի ընդամենը մեկ օր։

Նշվում է, որ նոր համակարգը նախորդի համեմատ այնքան էլ բարենպաստ չէ ցածր եկամուտ ունեցողների համար: