Լրահոս
Արցախ
16:56
05.08.22
108

Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչները 20 օր ունեն իրենց տներն ազատելու համար

 

20 օր ունեն Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչները իրենց տներն ազատելու համար: Այսօր Աղավնոյում հանդիպում է կազմակերպվել բնակիչների հետ: Նրանց տեղեկացրել են, որ բնակավայրերն ազատելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնել է, որ այս պահին Սյունիքի մարզպետի և Ստեփանակերտի քաղաքային իշխանության հետ պայմանավորվածություն կա տեղահանված մարդկանց տեղավորելու հարցում: