-
Հասարակական
Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին
23:2224.06.25 -
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
23:1224.06.25 -
Միջազգային
Հզոր պայթյուններ Թեհրանում՝ հրադադարից հետո. Իսրայելը զայրացնում է Թրամփին
22:5524.06.25 -
Քաղաքական
Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ
21:4224.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան
21:2924.06.25 -
Քաղաքական
Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը
21:1124.06.25 -
Քաղաքական
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News
21:0524.06.25 -
Քաղաքական
Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները
20:4624.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն
20:1924.06.25 -
Քաղաքական
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Արշակ Խաչատրյան
19:3424.06.25 -
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ Իրանի վրա. միմյանց խոցելի կողմերն զգացին Թեհրանն ու Թել Ավիվը
19:2224.06.25 -
Միջազգային
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից
18:5824.06.25 -
Հասարակական
Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
18:0024.06.25 -
Հասարակական
«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին
17:1324.06.25 -
Հասարակական
Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան
16:5724.06.25 -
Միջազգային
ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը կսրվի՞. Հաագայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
16:3824.06.25 -
Հասարակական
Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին
16:2924.06.25 -
Քաղաքական
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր News.am
15:4924.06.25
Ցավ երիկամների շրջանում․ ինչով է պայմանավորված

Երիկամների շրջանում ցավը կարող է առաջանալ առողջական տարբեր խնդիրների ժամանակ:
Այդ հատվածում ցավերի առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, որ հայտնաբերվի ցավի ճիշտ պատճառը: Երիկամային ցավերը կարող են ի հայտ գալ պիելոնեֆրիտի (երիկամների վարակ), երիկամների կամ միզուղիների քարի կամ երիկամների հետ կապ չունեցող այլ խնդիրների պատճառով։
Երիկամների շրջանում ցավը (ռենալ ցավ) տեղակայվում է գոտկատեղից քիչ վերև (կողերից ներքև)՝ աջ կամ ձախ կողմում: Երիկամային ցավը կարող է տարածվել այլ շրջաններ, օրինակ՝ ճառագայթվել դեպի աճուկներ, որովայն կամ ցավի հակառակ կողմը:
Երիկամներից մեզը միզածորանով արտահոսում է ներքև և կուտակվում միզապարկում, որտեղից միզելու ընթացքում միզուկի միջոցով հեռանում է օրգանիզմից: Միզուղիների այս դատարկող (դրենաժային) ուղու ցանկացած հատվածի խնդիրը կարող է առաջացնել ցավ, օրինակ՝
քարեր,
երիկամների վարակային բորբոքում (պիելոնեֆրիտ),
այլ տեսակի երիկամային հիվանդություններ:
Մկանային ծագման մեջքի ցավերը սովորաբար տեղակայվում են գոտկատեղում, իսկ երիկամային ցավերն ավելի բարձր դիրքում են (անմիջապես կողերից ներքև) և ավելի խոր ընկած: Ի տարբերություն մկանացավերի, երիկամային ցավերը սովորաբար ուղեկցվում են ջերմությամբ, փսխումներով և միզարձակման ցավոտությամբ, որը կոչվում է դիզուրիա:
Երիկամների շրջանում ցավերը կարող են առաջանալ նաև այլ՝ արտաերիկամային պատճառներից, օրինակ՝
ողնաշարի կամ կողերի հետ կապված խնդիրներ
մկանային ցավեր,
թոքաբորբ, երբ ընդգրկված է նաև թոքամիզը (պլևրա),
փայծաղի կամ լյարդի հիվանդություններ,
միջողնային սկավառակի ճողվածք:
Երիկամային ցավն ախտորոշելիս բժիշկը կզրուցի, կզննի, որից հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, ինչպիսիք են՝
արյան և մեզի թեստեր,
գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Դժվար ախտորոշվող դեպքերում բժիշկը կարող է առաջարկել նաև համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
Երիկամային ցավի բուժումը կախված է առաջացման պատճառից, ցավի ուժգնությունից և հիվանդի ինքնազգացողությունից:
Մեղմ և չափավոր ցավերը կարող են մեղմանալ սովորական ցավամոքիչ դեղերով, օրինակ:
Պետք է դիմել բժշկի, երբ մեջքի ցավերն ուղեկցվում են թվարկված նշաններից մեկնումեկով՝
մեզի գույնի փոփոխություններ, արյունամիզություն կամ ցավոտ միզարձակում,
անհապաղ միզելու մշտական զգացողություն,
ջերմություն,
մեզում ավազահատիկի (երիկամային մանր քար) առկայություն,
ինքնազգացողության վատացում, փոխանցում է Aysor.am-ը։
-
13:11 20.06.25 Անպտղությունը դատավճիռ չէ. «Բեգլարյան» բժշկական կենտրոնում բուժում են նաև տղամարդկանց անպտղությունը Կարդալ ավելին
-
11:30 14.06.25 Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է ուրիշի կյանքի համար․ այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է Կարդալ ավելին
-
10:26 12.06.25 Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Կարդալ ավելին
-
13:07 11.06.25 Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ Կարդալ ավելին