Լրահոս
Արցախ
23:15
25.03.25
967

Չեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանը. Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Մարտի 29-ին, ժամը 15։00-ին լինելու եմ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի հրապարակ), քանզի չեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանն ու Հայաստանի կեղեքմանը։

Պիտի նպաստեմ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ հաստատմանը իմ տուն (Արցախ) վերադառնալով, չլռելով և պահանջելով գերևարված ու պատանդառված հայրենակիցներիս վերադարձը։ Իսկ մինչ այդ մենք պիտի Մայր Հայաստանում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենանք։

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՆ Է…ԱՅՆ ՄԱՀԻՑ ԷԼ ԶՈՐԵՂ Է…»։