Լրահոս
Տնտեսական
18:29
07.09.22
66

Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարեսկզբից 31,4 տոկոսով աճել է

Img default alt hy

Չինաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա ութ ամսում աճել Է 31,4 տոկոսով՝ մինչև 117,2 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը:

Ինչպես հետևում Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթից, Չինաստանի արատահանումը ՌԴ հունվար – օգոստոսին աճել Է 8,5 տոկոսով՝ մինչև 44,26 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների և ծառայությունների ներմուծումը Չինաստան ավելացել Է 50,7 տոկոսով՝ մինչև 72,95 միլիարդ դոլար: Միայն օգոստոսին երկու երկրների առևտրի ծավալը կազմել Է 19,21 միլիարդ դոլար: Չինաստանի արատահանումը հասել Է 7,99 միլիարդ դոլարի, ներմուծումը կազմել Է 11,21 միլիարդ դոլար:

Ռուսաստանի և Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել երկկողմ առևտրի ծավալը տարեկան հասցնել մինչև 200 միլիարդ դոլարի: Հունիսին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել Է, որ Ռուսաստանի և Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող Է 200 միլիարդ դոլարի հասնել նշված ժամկետից շուտ՝ արդեն 2022 թվականի վերջին: 2021 թվականի արդյունքներով՝ երկկողմ առևտրի ծավալն աճել Է 38,5 տոկոսով՝ մինչև 146,88 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: