Լրահոս
Իրավական
19:36
14.02.25
170

Ցմահ ազատազրկման սպառնալիք. Ադրբեջանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը

 

Հինգշաբթի Բաքվում Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո ջրի երես են դուրս եկել նրան առաջադրված մի քանի այլ կեղծ մեղադրանքներ՝ Նեմեսիս-2 կազմակերպելու, ՈՄԱ-ին իբր ահաբեկչություն կազմակերպելու նպատակով ֆինանսավորելու համար: Այս ֆոնին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից: Նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։ Դատարանը բավարարել է Բերմանի՝ Վարդանյանի հետ առանձին հանդիպելու միջնորդությունը: