Լրահոս
Տարածաշրջան
13:42
21.03.25
151

Ցուցարարներն ու ոստիկանները ծեծել են իրար. Թուրքիայում կրքերը թեժ են

 

Թուրքիան քաոսի վերածած ցույցերը ի պաշպանություն Ստամբուլի քաղաքապետ, Էրդողանի քաղաքական հակառակորդ Էքրեմ Իմամօղլուի չեն դադարում: Ցուցարարներն ու ոստիկանները երեկ ծեծել են իրար, երբ ակցիայի մասնակիցները փորձել են մոտենալ քաղաքի պարսպապատ Թաքսիմ հրապարակին: Թուրք ցուցարարների պահվածքը քննադատել է երկրի նախագահը: «Նրանք կորցրել են իրենց հավասարակշռությունը»,- հայտարարել է Էրդողանը: Նա ընդդիմությանը մեղադրել է գողության, կոռուպցիայի ու թալանի համար: