Լրահոս
Քաղաքական
16:30
03.12.24
146

Դատապարտում եմ ապօրինաբար քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը․ Ավետիք Չալաբյան

Img default alt hy

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Երևանի քաղաքապետարանին ապօրինի տիրացած ղեկավարությունը բռնաճնշումներով և սպառնալիքներով է արձագանքել ավտոբուսների վարորդների գործադուլին, թեև գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ խնդիրները, որոնք բարձրացնում են վարորդները, առնվազն խելամիտ քննարկման և փոխզիջումային լուծման կարիք ունեն:

Իմ զորակցությունն եմ հայտնում այս ապօրինությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներին, պատրաստ եմ աջակցել նրանց՝ վերականգնելու իրենց օրինական իրավունքները: Նաև, դատապարտում եմ ապօրինաբար Երևանում քաղաքային իշխանության տիրացած խմբի գործելակերպը, համարում եմ, որ նրանց հրաժարականը և Երևանի ավագանու նոր ընտրությունները միակ հնարավոր միջոցն են մեր քաղաքը դուրս բերելու այս ձգձվող կառավարման ճգնաժամից»: