Լրահոս
Հասարակական
21:00
14.02.25
156

Դատապարտյալների համար հոգևոր միջոցառումներ են կազմակերպվել

Img default alt hy

Հայ Առաքելական եկեղեցին յուրաքանչյուր տարվա փետրվարին նշում է Տյառնընդառաջը՝ քառասուն օրական Հիսուս Քրիստոսին տաճարին ընծայաբերելու տոնը։

Ժողովրդական ավանդույթներով ուղեկցվող եկեղեցական այս տոնը նշել են նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը պատարագ է մատուցել, ներկայացրել է տոնի խորհուրդը։ Մասնակից ազատազրկված անձինք, ներշնչվելով հոգևոր խոսքով և աղոթքներով, հնարավորություն են ստացել վերաիմաստավորելու սեփական կյանքն ու ապագայի ճանապարհը։

Օրը հավատքով և հոգևոր խորհրդով լի է եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում․ նշվել են Տյառնընդառաջը և Սուրբ Սարգսի՝ երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսի տոնը։ Հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը և ազատազրված կանայք ներկայացրել են տոների քրիստոնեական խորհուրդն ու ժողովրդական ավանդությունը, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված կանանց համար պատրաստվել էին տոների մասին պատմող փոքրիկ գրքույկներ։ 

Տեր Զենոն քահանա Բարսեղյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնակում կատարել է նաև մկրտության և դրոշմի խորհուրդ՝ հոգևոր կյանքին մասնակից դարձնելով դատապարտյալներից մեկին։