-
Միջազգային
Երեխաների մահճակալները վառում են,որ տաքանան. աղետի համար Նեթանյահուին նույնիսկ Քնեսեթում են մեղադրում
13:1511.02.25 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում․ այրվել են ավտոպահեստամասեր, բակում կայանված «BMW»-ն
13:0411.02.25 -
Միջազգային
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ
12:5511.02.25 -
Մամուլի տեսություն
Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
11:0011.02.25 -
Մամուլի տեսություն
Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
10:0811.02.25 -
Հասարակական
Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
10:0011.02.25 -
Հասարակական
Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
09:5511.02.25 -
Զինված ուժեր
Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
09:5011.02.25 -
Մամուլի տեսություն
Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
09:3911.02.25 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին ՀՀ-ի և Բաքվի միջգերատեսչական հանձնաժողովները.«Ժողովուրդ»
09:3011.02.25 -
Հասարակական
Երևանի հոսթելում ծեծկռտուք է տեղի ունեցել Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների միջև
23:5410.02.25 -
Քաղաքական
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Աշոտյան
23:3610.02.25 -
Քաղաքական
Washington Post-ում հոդված է հրապարակվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի
23:2410.02.25 -
Հասարակական
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները
23:1710.02.25 -
Հասարակական
Ուղեվարձի տապալված բարձրացում. երևանցիների 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ ըստ թվերի
22:5910.02.25
Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ տնային կալանքով։
Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ «Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանք ընտրվել է այն բանի համար, նախ՝ իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ, երկրորդ՝ ականատես վկան մատնացույց է արել Սուրեն Մանուկյանին՝ որպես հանցագործություն կատարողի և երրորդ՝ գործով տուժող Քոքոբելյանի տեսագրող սարքավորումներն իբրև ֆիքսել են, թե Սուրեն Մանուկյանը մասնակից է եղել Գրիշա Քոքոբելյանի առևանգմանը։ Հիմնական դատալսումներն ավարտված են, և այս ամբողջ հիմնական դատալսումների ընթացքում պարզվեց, որ Սուրեն Մանուկյանը չունի որևէ առարկա, որի վրա պետք է լինի ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև՝ չկա տեսագրություն, որտեղ պետք է երևա, որ Սուրեն Մանուկյանը կատարել է իքս հանցագործությունը և երրորդ՝ չկա ականատես, որը պետք է ասի, որ Սուրեն Մանուկյանը կատարել է ենթադրյալ հանցագործությունը։ Դատավոր Սասուն Մխիթարյանից չափազանց շնորհակալ եմ․ ժողովրդական խոսք կա՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»։ Սուրեն Մանուկյանը հայտնվեց պայմանական ազատության մեջ, ինքն օրինապահ անձ է։
Մենք ունենք նաև անմեղության կանխավարկած և մարդու անմեղությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած մեղադրական վճիռ չկա»,-ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար ենթադրաբար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված էր։
Հայտնենք նաև, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։ Փաստաբանի խոսքով՝ հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին։
-
12:15 11.02.25 «Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունը Կարդալ ավելին
-
12:00 11.02.25 Արձանագրվել է 7 պատահար․ 9 մարդ վիրավորվել է Կարդալ ավելին
-
19:00 10.02.25 Եթե դու անհատույց ծառայություն ես մատուցում, ապա պետք է վճարես նաև դրա 20 տոկոսը. Արա Զոհրաբյան Կարդալ ավելին
-
18:15 10.02.25 Մերձավանում կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ Կարդալ ավելին