Լրահոս
Իրավական
12:00
03.12.24
148

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասեր

Img default alt hy

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին: