-
Հասարակական
Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին
23:2224.06.25 -
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
23:1224.06.25 -
Միջազգային
Հզոր պայթյուններ Թեհրանում՝ հրադադարից հետո. Իսրայելը զայրացնում է Թրամփին
22:5524.06.25 -
Քաղաքական
Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ
21:4224.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան
21:2924.06.25 -
Քաղաքական
Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը
21:1124.06.25 -
Քաղաքական
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News
21:0524.06.25 -
Քաղաքական
Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները
20:4624.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն
20:1924.06.25 -
Քաղաքական
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Արշակ Խաչատրյան
19:3424.06.25 -
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ Իրանի վրա. միմյանց խոցելի կողմերն զգացին Թեհրանն ու Թել Ավիվը
19:2224.06.25 -
Միջազգային
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից
18:5824.06.25 -
Հասարակական
Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
18:0024.06.25 -
Հասարակական
«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին
17:1324.06.25 -
Հասարակական
Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան
16:5724.06.25 -
Միջազգային
ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը կսրվի՞. Հաագայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
16:3824.06.25 -
Հասարակական
Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին
16:2924.06.25 -
Քաղաքական
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր News.am
15:4924.06.25
Դինաստիայով իշխում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչև 2021 թ․ մայիս։
Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, և ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում:
Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։
Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել:
Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
-
12:06 24.06.25 Մամուլի տեսություն 24.06.2025 Կարդալ ավելին
-
11:37 24.06.25 Հրահանգված է ամեն կերպ Սամվել Կարապետյանին վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Կարդալ ավելին
-
11:00 24.06.25 Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» Կարդալ ավելին
-
10:56 24.06.25 Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Կարդալ ավելին