Լրահոս
Քաղաքական
15:45
11.09.24
125

Դուք հռչակում եք մի մոտեցում, բայց ԱԺ բերում եք նախագծեր, բոլորովին այլ մոտեցմամբ և կանխավարկածով․ Թադևոս Ավետիսյան

Img default alt hy

«Խոսեցինք նաև խթանիչ կարգավորումների մասին։ Երևի դա առավելապես բխում է հենց այն մոտեցումից, որ, օրինակ, հարկատուն տուգանքի մատերիալ չի։ Այսինքն բխում է այն մոտեցումից, որ պիտի մոտենանք այն կանխավարկածով, որ առավելապես չունի հնարավորություն ժամկետին վճարելու, այլ ոչ թե հակառակը, որ ուզում է չվճարի ամեն գնով, որովհետև ուզում է ավելի շատ օգուտ ստանա, կամ պետությանը խափի։ Էդ դուք եք ասում։ Դուք հռչակում եք մի մոտեցում, բայց իրականում բերում եք Ազգային Ժողովում նախագծեր, բոլորովին այլ մոտեցմամբ և կանխավարկածով»,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։