Լրահոս
Քաղաքական
15:06
11.09.24
120

Ձեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին. Արծվիկ Մինասյանը՝ ՊԵԿ նախագահի տեղակալին

Img default alt hy

Կառավարությունն օրենսդրի քննարկմանն է ներկայացրել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մասին ԱԺ ամբիոնից մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող և դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև՝  նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո անմիջապես իրականացնել  գործի քննությունը և որոշում կայացնելն, եթե իրավախախտը չի առարկում, և գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցողին ուղղված իր հարցերում նշեց. «Պրակտիկայում բերեք օրինակներ և ասեք, որ այսքան սուբյեկտ օգտվել են և խուսափել են հարկային պարտավորությունները ժամանակին կատարելուց: Ձեր բերած թվերը խոսեցին հակառակի մասին»։