-
Միջազգային
Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել
16:3019.06.25 -
Տարածաշրջան
Գնում ենք հրթիռների դեմ կանգնելու. իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
16:1519.06.25 -
Միջազգային
Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
15:0019.06.25 -
Միջազգային
Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
14:4519.06.25 -
Իրավական
Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
13:4519.06.25 -
Հասարակական
Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
13:0619.06.25 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am
12:2119.06.25 -
Հասարակական
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ
12:1519.06.25 -
Հայաստան
Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
12:0519.06.25 -
Քաղաքական
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք
11:5119.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է. Աննա Գրիգորյան
11:5019.06.25
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրաինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է․
«Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա։ Կրկնեմ՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։
Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։
«Մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք ուզում մտնել Եվրոիպա» Նիկոլի դավոսյան զառանցանքը, վարդագույն բանտիկներ կապած փափլիկ փիսիկներով նկարների նման գուցե հալացնում է եվրոպացիների փխրուն սրտերը, բայց սուտ է առաջին տառից մինչև վերջակետ։
ԵՄ պաշտոնական սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը դժգոհ է մեր երկրում ժողովրդավարության մակարդակից։ Մենք ժողովրդավարություն չենք, նույնիսկ լինելու դեպքում՝ ԵՄ մտնելու շանս չունենք, ոչ էլ ԵՄ-ում են մեզ սպասում։ Ինքներդ տեսեք, որ ԵՄ ղեկավար կամ պատասխանատու որևէ պաշտոնյա հրապարակավ անգամ չի ողջունել նիկոլական այդ զավեշտը՝ ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահը, ո՛չ Եվրահանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ԵՄ արտաքին կամ ընդլայնման հարցերով հանձնակատարները։ Նրանց կեցվածքը բացատրելի է։
ԵՄ-ն նման է ռոք-աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ «ֆանատկաների» բանակից, ով կարող է ինքնագիր տալ կամ վրայի քրտնած շապիկը նվիրել, կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում։ Եթե եվրաինտեգրման հարցին վերաբերվում ես որպես Friday-night (ուրբաթ երեկո), ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի «ցկցկոցից», երկուշաբթին անխուսափելի է»։
-
16:45 19.06.25 Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին Կարդալ ավելին
-
15:41 19.06.25 ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը Կարդալ ավելին
-
15:37 19.06.25 Փաշինյանը խրոնիկ սուտասան է․ անհետ կորած զինծառայողի հորեղբայր Կարդալ ավելին
-
15:18 19.06.25 Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան Կարդալ ավելին