-
Քաղաքական
Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի
09:5024.04.25 -
Քաղաքական
Խաղաղություն՝ առանց Ցեղասպանությունն ուրանալու. «Ավետյաց լեռը» հայի հիշողության և կարոտի մասին է
09:3524.04.25 -
Հայաստան
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ
09:1824.04.25 -
Հասարակական
Երևանում 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացուհու վրա, ծեծի ենթարկել նրան և փորձել խեղդել
23:5423.04.25 -
Հասարակական
Քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը
23:4823.04.25 -
Իրավական
Երևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերում
23:3023.04.25 -
Միջազգային
Վերջնագիր՝ Կիևին ու Մոսկվային. Ուկրաիանայի համար ճակատագրական հանդիպումը չեղարկվել է
22:4923.04.25 -
Քաղաքական
Գլուխները պատին են տալիս՝ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան
22:1923.04.25 -
Քաղաքական
Մանկական հայհոյանքից մինչև ծիծակ կոշիկներ. կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ տղաները ավել անեն
22:0323.04.25 -
Հասարակական
Ջահերով երթի մասնակիցները՝ Արցախի և Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով
21:5823.04.25 -
Քաղաքական
Մենք հստակ ուղերձ ենք ուղղում Թուրքիայի իշխանություներին, մեր պայքարը չի մարելու. Ժորա Ավդալյան
21:4723.04.25 -
Քաղաքական
Ադրբեջանը կրակոցներով հասնում է իր նպատակներին. ճնշումը մեծանում է Հայաստանի վրա
21:2823.04.25 -
Քաղաքական
Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան
21:0323.04.25 -
Հասարակական
Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան
20:4523.04.25 -
Հասարակական
Հայ որբերի դժոխային ուղին՝ թրքացման վայրագ օրերում. Ցեղասպանության անջնջելի հետքը
19:3723.04.25 -
Հասարակական
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել դե ֆակտո ընտրակաշառքի վերաբերյալ. Հակոբ Բադալյան
19:3223.04.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
19:1623.04.25 -
Զինված ուժեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները
19:0423.04.25
ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ Բորել

ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
Լուրերի փոխանցմամբ, այս մասին ասել է Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել է գրավոր:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:
ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել է Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին:
Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:
ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված է պատասխանում:
-
22:23 23.04.25 Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս. հայտնի են պապական գահի հավակնորդները Կարդալ ավելին
-
12:23 23.04.25 Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար Կարդալ ավելին
-
21:45 22.04.25 Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով Կարդալ ավելին
-
14:00 22.04.25 Ե՞րբ կհուղարկավորեն Հռոմի Ֆրանցիսկոս պապին Կարդալ ավելին