Լրահոս
Սպորտ
21:45
22.05.24
184

Էմանուել Մակրոնը չի մասնակցել Մբապեի կազմակերպած ընթրիքին

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կազմակերպած հրաժեշտի ընթրիքին, հայտնում է Le Parisien-ը:

Միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ, հրավիրվածների թվում է եղել նաև փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին, որը կոնֆլիկտ ունի 25-ամյա ռմբարկուի հետ: Ընթրիքը կայացել է Փարիզի կենտրոնի իտալական ռեստորաններից մեկում: Երեկոյին մասնակցել են ՊՍԺ-ի գործող և նախկին ֆուտբոլիստներ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ՊՍԺ-ից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նա նաև 100 միլիոն եվրո բոնուս կստանա Իսպանիայի նորընծա չեմպիոնից։