Լրահոս
Տարածաշրջան
19:00
07.09.22
68

Էրդողանը դեպի Բալկաններ շրջագայության շրջանակում ժամանել է Սերբիա

Img default alt hy

Թուրքիայի ղեկավարին Բելգրադում դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահը սերբ գործընկերոջ հետ հանդիպելու է դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն երկկողմ պատվիրակությունների մասնակցությամբ։

Հանդիպումից հետո Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Սերբիա գործարար համաժողովին:

Սերբիա կատարած այցի ավարտից հետո Էրդողանը մեկնելու է Խորվաթիա։