Լրահոս
Տարածաշրջան
22:00
21.03.25
207

Էրդողանը վտանգներ է զգում. Թուրքիայում զանգվածային ցույցերը դուրս են գալիս վերահսկողությունից

 

Ստամբուլը քաոսի վերածած ցույցերը դուրս են եկել քաղաքի սահմաններից: Բողոքի ակցիաներ են նաև Անկարայում, Իզմիրում և Տրապիզոնում: Երկրում կոռուպցիան ընդդիմության գլխին ջարդել փորձող Էրդողանի պլանները կարծես չեն իրականանում: Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո նրա վարկանիշն ավելի է բարձրացել: Հայ թուրքագետների կարծիքով մեծ է հավանականությունը, որ Թուրքիայում հեղաշրջում կլինի: