Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:32
09.02.22
149

Երեւանն ու Թեհրանը տարածաշրջանային նշանակության նախագծեր են իրականացնում․ դեսպան

Img default alt hy

Հայաստանն ու Իրանը իրականացնում են տարածաշրջանային նշանակության նախագծեր, այդ թվում նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից կարեւոր նախագիծ, որը Պարսից ծոցը կապում է Սեւ ծովի հետ։

Այդ մասին ասվում է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի՝  երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան – Իրան. պատմական անցյալն ու ներկան» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։

«Հայ-իրանական բազմադարյա հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ 1991 թվականին թեւակոխել են նոր փուլ ։ Այսօր գոյություն ունի լուրջ չբացահայտված ներուժ եւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ գիտության և մշակույթի ոլորտներում ։ Դրա համար ամուր իրավական բազա է ստեղծվել», - նշված է ուղերձում։

Դեսպանն իր ուղերձում ընդգծել է նաեւ երկու երկրների միջեւ  տեղական մակարդակում համագործակցության զարգացումը։