Լրահոս
Հասարակական
22:15
22.05.24
155

Երևան-Գյումրի ճանապարհին «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա մեքենան դուրս բերելու համար, իսկ բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։