Լրահոս
Հասարակական
16:24
02.07.22
203

Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած տղամարդն օրեր անց մահացել է

Img default alt hy

Հունիսի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիանա» և «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 22-ամյա ուղևոր Սեյրան Համբարձումյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

Հուլիսի 1-ին տեղեկություն է ստացվել, որ մահացել է «Նիսան Տիանայի» վարորդ Արմեն Մեհրաբյանը: