-
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
13:1520.05.25 -
Իրավական
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
13:0020.05.25 -
Քաղաքական
Բա ՔՊ-ի ավագանինե՛ր, ձեր գործի անունն ի՞նչ ա, գնացեք, նախկիններին բռնեք․ Մեսրոպ Մանուկյան
12:4820.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խուզարկություն՝ Երևանի քաղաքապետարանում. ձերբակալվել է 2 պաշտոնյա
12:3020.05.25 -
Հասարակական
Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
12:1920.05.25 -
Իրավական
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
12:0020.05.25 -
Մամուլի տեսություն
Հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում․ «Փաստ»
11:3020.05.25 -
Քաղաքական
Ո՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ Քոչարյան
11:2020.05.25 -
Հասարակական
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
11:1020.05.25 -
Իրավական
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
10:5520.05.25 -
Մամուլի տեսություն
Անհետ կորածների ծնողները ԱԱԾ ղեկավարի հետ մատաղ ուտելու են գնացել․ «Հրապարակ»
10:2420.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան և ցանկացել ուղեկցել տուն
09:4520.05.25 -
Մամուլի տեսություն
ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է. «Ժողովուրդ»
09:3820.05.25
Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։
«Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց նաև բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ 10–ից 30 տոկոսի չափով։ Բարձրացվեց ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող ամբողջ անձնակազմի՝ խոհարարից մինչև բուժքրոջ աշխատավարձը։
«Գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեր գործընկերների կարևոր աշխատանքը՝ որոշում կայացվեց վերանայել աշխատավարձերը։ Սահմանվեցին նաև նոր դրույքաչափեր։ Դաստիարակների աշխատավարձն, օրինակ, բարձրացավ մինչև 31 տոկոս»,-նշում է Խաչատրյանը։
Մանկապարտեզում աշխատող մանկավարժները հնարավորություն ունեն հավելավճար ստանալ նաև տարակարգի միջոցով։ Տարակարգ ստանալու համար կարող են դիմել բոլոր այն մանկապարժները, ովքեր արդեն մասնակցել են վերապատրաստումներին:
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են։ Տարվա ընթացքում սպասվում են նոր նախաձեռնություններ։
-
13:15 20.05.25 Երևանում բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել Կարդալ ավելին
-
12:27 20.05.25 Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել Կարդալ ավելին
-
12:19 20.05.25 Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Կարդալ ավելին
-
11:10 20.05.25 Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը Կարդալ ավելին