Լրահոս
Հասարակական
19:00
21.05.25
310

Երևանում 35-ամյա քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել թիվ 27 ավտոբուսի սրահում․ նրան տեղափոխել են ոստիկանություն

Img default alt hy

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, ով անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։