Լրահոս
Հասարակական
11:45
11.02.25
171

Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում

Img default alt hy

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում: 
 
Ըստ նախնակա տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, պարզվում է: