Լրահոս
Հասարակական
23:58
02.12.24
364

Երևանում նոր տրոլեյբուսներ են դուրս եկել երթուղի

Img default alt hy

Երևանում 15 նոր տրոլեյբուսներ են դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի դուրս եկել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:  

2Ա երթուղին երկարացվել է  մինչև Նուբարաշեն, այն  կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով:

Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել  բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: