Լրահոս
Հասարակական
22:24
01.06.22
180

Երեխաներն Արցախի ու Հայաստանի դրոշներն են նկարել ու «Նիկոլ, դավաճան» գրել Կառավարության բակում

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կանայք են իրենց փոքրիկների հետ Դիմադրության երթ արել Ֆրանսիայի հրապարակից: Երեխաները կավիճով «Նիկոլ, դավաճան» են գրել Կառավարության բակում և Հայաստանի ու Արցախի խաղաղության մաղթանքներով եռագույն փուչիկներ օդ բաց թողել:

«Մեր երեխաները պաշտպանված կարող են լինել միայն ուժեղ Հայաստանում», վստահ են Դիմադրության շարժման կազմակերպիչները: Նրանց խոսքով՝ ամբողջ շարժումն է երեխաների խաղաղ ապագայի համար: