-
ՔաղաքականԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր13:4517.09.24
-
ՄիջազգայինԱհաբեկիչներին ԱԹՍ կիրառել են սովորեցնում Ուկրաինան ու ԱՄՆ-ը. «Ռիա նովոստի»13:3517.09.24
-
Արտաքին քաղաքականությունՄիրզոյան-Բայրամով հանդիպման համար առիթներ է փնտրում Վաշինգտոնը13:0717.09.24
-
ՀասարակականԴիլիջանի հյուրանոցներից մեկից գողացել են 14 հեռուստացույց․ վնասի չափը շուրջ 1 մլն դրամ է13:0017.09.24
-
ՀասարակականՊարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից․ Oragir.News12:3717.09.24
-
ՔաղաքականՀՀ ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES)-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում12:3517.09.24
-
ՀայլուրՀայլուր 12։30 ԱՄՆ-ը «առիթներ է փնտրում» Միրզոյան-Բայրամով նոր հանդիպման համար12:3017.09.24
-
ՄիջազգայինԻսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով12:1017.09.24
-
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»12:0517.09.24
-
Մամուլի տեսություն«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216․ «Ժողովուրդ»11:4517.09.24
-
Մամուլի տեսությունՍերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի. «Ժողովուրդ»11:4017.09.24
-
ՔաղաքականՊաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. զեկույց11:2017.09.24
-
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի. Միլլեր11:1517.09.24
-
ՀասարակականՏավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներ10:2017.09.24
Երկրաշարժը Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասել, կան փլուզումներ․ «Հրապարակ» (լուսանկարներ)
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել, որոշ մասը՝ փլուզվել։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ տների, դպրոցների վրա ճաքեր են առաջացել, մարզային եւ համայնքային հանձնաժողովները գնահատման աշխատանքներ են անում։
«Երանոս, Վարդաձոր գյուղերն են տուժել, բայց առավելապես Երանոս գյուղը»,-ասել է նա։
Երանոսի վարչական ղեկավար Բավեյանն ասել է, որ այս պահին հանձնաժողովները գնահատում են պատճառված վնասները։
«Բնակիչների կողքին ենք, արձանագրում ենք եղածը։ Ուսումնասիրում է հանձնաժողովը, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց էական վնասներ է պատճառել, 50-ից ավելի տուն է վնասվել։ Փլուզումներ կան հողաշեն հին տներում, իսկ երկաթբետոնե տներում ճաքեր են առաջացել»,-նշել է վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ եւ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։