Լրահոս
Հասարակական
18:45
27.03.25
147

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում

Img default alt hy

Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում:

Մասնավորապես՝ Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը:

Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի պողոտա - Արմենակյան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ Արմենակյան փողոցում՝ Հերացու փողոցից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով, Սարալանջի պողոտայում՝ Գլինկա փողոցից եկող ուղղությամբ «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: