Լրահոս
Միջազգային
23:45
09.11.24
151

Ես կառաջադրվեմ որպես «Կանաչների» թեկնածու․ Գերմանիայի փոխկանցլեր

Img default alt hy

Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է իր պատրաստակամությունը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության ցուցակը գլխավորելու համար՝ առաջիկա Բունդեսթագի ընտրություններում։ 

Հաբեկը հայտնել է X հարթակում հրապարակված տեսանյութում։

«Ես կառաջադրվեմ որպես «Կանաչների» թեկնածու», - նշել է Հաբեկը և հավելել, որ այս հարցում խնդրանքով դիմելու է կուսակցությանը։ 

Նա ընդգծել է, որ պատրաստ է ներդնել իր փորձը, ուժն ու պատասխանատվությունը, անգամ թեկնածություն դնել կանցլերի պաշտոնի համար։  

«Եթե ցանկանում եք, ես պատրաստ եմ նաև կանցլերի պաշտոնի համար», - ասել է նա:

Հաբեկը նշել է, որ որոշումը, սակայն, մնում է ընտրողների ձեռքում։ 

«Միայն դուք կարող եք սա որոշել», - ընդգծել է Գերմանիայի փոխկանցլերը։