Լրահոս
Միջազգային
14:17
14.02.25
118

Եթե խփեն մեր միջուկային հարյուր կենտրոնի, մենք հազարավորները կկառուցենք. Իրանի նախագահ

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է 100 անգամ ավելի միջուկային կենտրոններ կառուցել, եթե այդ երկրները համարձակվեն հարվածել դրանց: «Նրանք սպառնում են հարվածներ հասցնել մեր միջուկային կենտրոններին։ Նրանք կարող են հարվածել շենքերին, բայց չեն կարող հարվածել դրանք կառուցող «ուղեղներին»։ Թող հարյուր կենտրոն խփեն, հազարավորները նորից կկառուցվեն»,- ասել է Իրանի նախագահը SNN-ի ուղիղ եթերում: Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների, Իսրայելը դիտարկում է 2025 թվականին Իրանի միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ փորձելով օգտվել Թեհրանի թուլացումից: