Լրահոս
Միջազգային
23:15
15.06.24
306

Եվրահանձնաժողովի ղեկավարը խոսել է ուկրաինական հակամարտության սառեցման հետևանքների մասին

Img default alt hy

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սառեցումը խնդրի լուծում չէ, այլ այն միայն հետագա պատերազմների կհանգեցնի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Շվեյցարիայում ուկրաինական գագաթնաժողովում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ հակամարտությունը սառեցնելու փոխարեն անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը, որը կարող է վերականգնել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Մինչ այս, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեյցարիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և քննարկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայացուցչին ավելի քան 1,5 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու համար։