Լրահոս
Միջազգային
17:46
09.06.26
277

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ-ի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը

Img default alt hy

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթով ՌԴ-ի և Բելառուսի դեմ կսահմանի 60 միլիոն եվրոյի արտահանման սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով նոր պատժամիջոցների նախագիծը, որը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն հունիսի 15-ին։

«ԵՄ-ն առաջարկել է արգելել Ռուսաստան ներմուծել մի շարք ապրանքներ՝ տարեկան 60 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ», - ասել է ֆոն դեր Լյայենը։ Այս ցանկում կներառվեն մետաղներ և համաձուլվածքներ, պահեստամասեր։ Բացի այդ, ԵՄ-ն առաջին անգամ կարգելի Ռուսաստանի հետ ձկնաբուծական արտադրանքի, մասնավորապես՝ ձողաձկան (треска) առևտուրը։ Այս սահմանափակումները կկիրառվեն նաև Բելառուսի դեմ։