Լրահոս
Կրթություն և գիտություն
17:12
09.02.22
127

Եվրոպան կօգնի հայ գիտնականներին․ նոր հեռանկարներ են բացվում

Img default alt hy

2021-2027 թվականների համար նախատեսված հետազոտության եւ նորարարության ԵՄ շրջանակային ծրագիրը «Հորիզոն - 2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Այդ մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում  «Union Horizon Europe» հետազոտությունների եւ նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին»  համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Պաշտոնյան ընդգծել է, որ «Հորիզոն - 2020»  ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման գործում և բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու համար։

Մասնավորապես, տվյալ ծրագրի շրջանակներում Հայաստանի գիտական շրջանակների մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից ընդունվել է 271-ը, իսկ 35-ը ստացել են ֆինանսավորում։ Բացի այդ, փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու  գիտական համագործակցության ամենամեծ ծրագրի կողմից տրամադրվող բավական լայն հնարավորություններից, որի ընդհանուր ծախսերը կկազմեն 95,5 մլն եվրո։