Լրահոս
Հասարակական
14:39
10.10.24
948

Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել. Դուք տանը երեխաներ չունե՞ք. ծնող

Img default alt hy

Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատերերից մեկը՝ Մարինա Ադուլյան-Անդրյանը:

Նա նաև նշել է. «Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։

Լավ, ո՞նց։

Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։

Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։

Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։