Լրահոս
Սպորտ
23:16
12.07.24
301

Ֆուտբոլի կանանց ընտրանին Երևանում պարտվեց Բուլղարիային

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Բուլղարիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Բուլղարիան 13-րդ և 26-րդ րոպեներին գրավեց Հայաստանի ընտրանու դարպասը: 

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանի բավականին ակտիվ էր և հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 75-րդ րոպեին աչքի ընկավ Սաֆարյանը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ Բուլղարիան 3-րդ գնդակն ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը: 

Հայաստան-Բուլղարիա` 1:3:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: 15 միավորով առաջին տեղում Ռումինիան է, երկրորդը`. Բուլղարիան, իսկ Ղազախստանը վերջինն է: