Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:25
19.06.24
297

Ֆրանսիան Անդրկովկասում նոր էսկալացիա է սադրում. Զախարովա

Img default alt hy

Ֆրանսիան սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փարիզը սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։ Տարբեր կերպ է դա անում, և սա ևս մեկ քայլ է։ Ֆրանսիայի ղեկավարությունը առաջնորդվում է ոչ թե Հայաստանի շահերով, այլ ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ որպես իր սեփական շահերը կյանքի կոչելու գործիք։ Այս դեպքում Ֆրանսիան նաև ՆԱՏՕ-ի իդեոլոգիայի տարածողն է»,-նշել է Զախարովան։