Լրահոս
Միջազգային
16:35
05.08.22
130

Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում սահմանափակել են ջրի սպառումը երաշտի պատճառով

Img default alt hy

Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել 101 դեպարտամենտներից 93-ում՝ սաստիկ երաշտի պատճառով: Այս մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 62 դեպարտամենտներում հայտարարվել Է տագնապի կարմիր (ամենաբարձր) մակարդակ, որի դեպքում սահմանափակվում Է ջրի օգտագործումը «ցանկացած ոչ առաջնահերթային խնդիրների, այդ թվում գյուղատնտեսական կարիքների համար»: Օգտագործումը թույլատրվում Է սոսկ առողջապահության, անվտանգության, խմելու ջրի սպառման և հիգիենայի կարիքների ապահովման» նպատակներով:

Մյուս դեպարտամենտներում ֆերմերներին կարգադրվում Է ջրի օգտագործումը կրճատել 50 տոկոսով: Նաև մտցվում են այգիների ջրումների և ավտոմոբիլների լվացումների տեղային սահմանափակումներ: Երկրի կառավարությունն օգոստոսի 5-ին Twitter-ում հայտնել Է ճգնաժամային կենտրոնի բացման մասին:

«Ֆրանսիան ապրում Է ամենաչորային շրջանը դիտարկումների պատմության մեջ»,- նշել Է նախարարների կաբինետը: «Այս իրավիճակը կարող Է պահպանվել առաջիկա 15 օրվա ընթացքում»,- նախազգուշացրել Է կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: