-
Քաղաքական
Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
23:4520.06.25 -
Միջազգային
Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը
23:1720.06.25 -
Միջազգային
Տասնյակ զոհեր և բազմաթիվ վիրավորներ՝ Թել Ավիվում. Թրամփը սպառնում է «Պլան Բ»-ով
23:0020.06.25 -
Քաղաքական
Վախը՝ Փաշինյանի կակուղ հյուսվածքներում. Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդարի պատճառը
21:1720.06.25 -
Քաղաքական
Ինքը աջակցությունը կտրելու իրավունք չունի. արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ
20:4720.06.25 -
Քաղաքական
Թաքուն օրակարգով Ստամբուլում է Փաշինյանը. Էրդողանը ՀՀ-ի ճակատագի՞րն է որոշելու՝ սուլթանների պալատում
20:1720.06.25 -
Քաղաքական
Ալիևը կրակոցներով է «նշել» Փաշինյանի թուրքական այցը. տուն է վնասվել Ներքին Հանդում
19:4420.06.25 -
Հասարակական
Ընդդիմադիր հայացքներ ունեցող 80 քաղաքացու ձերբակալության մասին է հայտնում իրավապաշտպանը
19:0820.06.25 -
Քաղաքական
Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կին
18:5020.06.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանը՝ Էրդողանի մոտ. վարչապետի աղմկոտ այցը ի՞նչ կտա Հայաստանին
18:3020.06.25 -
Քաղաքական
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
18:1520.06.25 -
Քաղաքական
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների նկատմամբ. ՀՅԴ
17:1220.06.25 -
Հասարակական
Այս պահին Սրբազան պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ են
17:0120.06.25 -
Սոցցանցեր
Մայիս ամսվա աջակցությունը դեռ չենք ստացել, ու չգիտենք կստանանք, թե՝ չէ․ արցախցի
16:4920.06.25
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղ՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրել է.
«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանի, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեցի Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Անձամբ այցելեցի երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեցի համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեցի համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Այնուհետ Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն անցկացրի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց զեկուցումները ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։
Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։
Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։
Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։
Խորհրդակցության ավարտին հանձնարարեցի ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանցում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
-
23:29 20.06.25 Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կարդալ ավելին
-
22:32 20.06.25 Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կարդալ ավելին
-
19:08 20.06.25 Ընդդիմադիր հայացքներ ունեցող 80 քաղաքացու ձերբակալության մասին է հայտնում իրավապաշտպանը Կարդալ ավելին
-
17:40 20.06.25 Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են Կարդալ ավելին