Լրահոս
Սոցիալական
20:57
02.12.24
1 914

Գեղարքունիքում նոյեմբերին ծնվել է 146 երեխա` 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ

Img default alt hy

2024 թվականի նոյեմբերին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 146 երեխա, որից 79-ը՝ տղա, 67-ը՝ աղջիկ:

146 երեխաներից 31-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 78-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։