-
ՔաղաքականՀայաստանը բարձր է գնահատում և կարևորում է Ավստրիայի հետ համագործակցությունը20:4511.12.24
-
ՔաղաքականՀակոբ Ասլանյանը խնդրել է Մխիթար Հարապետյանին օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված20:3611.12.24
-
ՀասարակականՄեզ տալիս ա էս պատից էն պատը. սարսափ՝ երևանյան վերելակներում և փրկիչ Խաչիկը20:1611.12.24
-
ՀասարակականԵրևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով20:1011.12.24
-
ՔաղաքականԲաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ19:2111.12.24
-
ՔաղաքականԱրսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան18:4311.12.24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Երևան-Բաքու թռիչք. իրարանցում՝ ոչ արտասովոր չարտերային չվերթի շուրջ18:3011.12.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին16:1211.12.24
-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ՀՀ անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ
Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես է եկել Համակարգող հանձնախմբի ատենապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվել է, որ սրբազան արարողություններն անցկացվել են մեծ հանդիսավորությամբ և ընդգրկել են եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ են փոխանցվել արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։
Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունն են հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝ բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն են հայտնել իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:
Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցել է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։
Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրել է հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:
Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։
ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։
Ժողովականները հաստատել են, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրել է Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։
ԳՀԽ շնորհակալությամբ ընդունել է զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։
ԳՀԽ քննարկել է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։
Ժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև թեմերի գործունեությանը, եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:
- 20:16 11.12.24 Մեզ տալիս ա էս պատից էն պատը. սարսափ՝ երևանյան վերելակներում և փրկիչ Խաչիկը Կարդալ ավելին
- 20:10 11.12.24 Երևանի Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով Կարդալ ավելին
- 17:51 11.12.24 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Կարդալ ավելին
- 17:15 11.12.24 Երևան-Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Կարդալ ավելին