Լրահոս
Քաղաքական
13:06
09.06.26
287

Գործող իշխանությունը Սահմանադրություն փոխելու, եկեղեցուն միջամտելու մանդատ չունի․ Վարդան Օսկանյան

Img default alt hy

Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Սա շատ վատ ընտրություն էր: Անում են այնպիսի բաներ, որ վերընտրվեն և չեն էլ թաքցնում, քանի որ վերընտրվելու դեպքում անպատժելի են: Իշխանությունները 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել: Սա նշանակում է, որ ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել: Խորը համոզմունք ունեմ, որ ընտրության այս թվերը չեն արտահայտում մեր ժողովրդի իսկական ցանկությունները:

Միանշանակ չունեն մանդատ Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու»:

Ավելին՝ տեսանյութում։