-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
«Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամկետի ավարտին թեև մոտ մեկ տարի կա` տնօրեն Հովհաննես Մովսիսյանն այդ պաշտոնում ընտրվել է 2020-ի նոյեմբերին, 5 տարով, սակայն արդեն քննարկումներ են սկսվել այս թեմայի շուրջ: Տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում։
Մասնավորապես, ՔՊ-ական նախկին պատգամավոր, 2021-ից 6 տարի ժամկետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակված Վահագն Թևոսյանի անունը, որը լուրերի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Մեր հարցից, թե հավակնո՞ւմ է այդ պաշտոնին, Թևոսյանն անակնկալի եկավ, վրդովվեց, թե ինքը չի կարող առաջադրվել, շահերի բախում կառաջանա` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:
Երբ հիշեցրինք, որ նման տեխնիկական հարցերը լուծվող են` կարող է հրաժարական տալ և առաջադրվել, ասաց, որ տնօրենի ժամկետի ավարտին դեռ շատ կա, պետք չէ շտապել` «ինչո՞վ է այդ հարցն այդքան հրատապ»:
Ապա պատասխանեց․ «Հանրային հեռուստատեսության տնօրենն աշխատում է շատ արդյունավետ, չի բացառվում, որ հետագայում նրա պայմանագիրը նաև երկարաձգվի, առայժմ որևէ տեղ չի քննարկվում տնօրենի հնարավոր նոր թեկնածություն, ինքս բացարձակ նման մտադրություն չեմ ունեցել, որևէ տեղ նման ցանկություն չեմ հայտնել և որևէ տեղից նման առաջարկ չեմ լսել: Ինձ համար, իսկապես, անակնկալ է, որ Դուք զանգել և նման հարց եք տալիս»։
Օրենքը, հիշեցնենք, ասում է․ «Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում և ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչև 5 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
-
12:12 21.05.25 Մամուլի տեսություն 21.05.2025 Կարդալ ավելին
-
10:07 21.05.25 Փաշինյանը բոլոր պատգամավորների դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:03 21.05.25 Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
09:57 21.05.25 Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ կսկսի. ձերբակալություններ են սպասվում․ «Ժողովուրդ» Կարդալ ավելին