Լրահոս
Քաղաքական
18:56
11.12.24
141

Հակոբ Ասլանյանը փոշմանել է և կմնա ՔՊ-ում

Img default alt hy

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտարարությունը.

«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել  սխալ տեղեկությունների վրա: Առավել եւս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ խմբակցության լիարժեք անդամ եւ գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի եւ խմբակցության որոշումների: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով: